PROLAB

Մեր
մասին

«Պռոլաբ» ՍՊԸ-ն տրամադրում է ճանապարհների նախագծման համապարփակ ծառայություններ։ Ընկերության փորձառու ինժեներների թիմը մասնագիտացած է ճանապարհային ենթակառուցվածքի ժամանակակից, կայուն և արդյունավետ լուծումներ առաջարկելու մեջ:

22
Որակավորված ինժեներներ
140
կիլոմետր
Նախագծված ճանապարհների
3
Տարի
շուկայում
16
Գեոդեզիական
սարքավորումների միավորներ

Մեր
փորձը

Մեր փորձը ներառում է նախագծերի լայն շրջանակ՝ ներառյալ քաղաքային և գյուղական ճանապարհներ, մայրուղիներ, խաչմերուկներ և հետիոտնային ուղիները: Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ և հետևում ենք ոլորտի խիստ ստանդարտներին՝ ապահովելոով նախագծերի նորարարությունը, էկոլոգիական պատասխանատվությունը և տնտեսական արդյունավետությունը։

Մեր առաքելությունն է փոխակերպել ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքը նորարար լուծումների և մասնագիտական փորձառության միջոցով։ Մեր նախագծերը նախատեսված են ոչ միայն այսօրվա համար, այլ նաև կանխատեսում են ապագայի պահանջները ՝ ապահովելով կայուն արժեք մեր հաճախորդների և համայնքների համար:

Մեր
Ծառայությունները

Ճանապարհների նախագծում և վերանախագծում (հորատում, գեոդեզիական աշխատանքներ, նախագծի իրականացում, նախահաշվային փաստաթղթերի կազմում)

Հեղինակային հսկողության ծառայություններ

Նորմերի մշակում

Կամուրջների նախագծում

Արհեստական բետոնային կառուցվածքերի նախագծում

Մեր
նախագծերը

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին և մինչ օրս նախագծել է ավելի քան 140 կմ ճանապարհ՝ ինժեներական բարդ լուծումներով։
Ընկերության զինանոցում առկա են ավելի քան 16 անվանում բարձրորակ գեոդեզիական սարքավորումներ, իսկ անձնակազմը բաղկացած է 22 բարձր որակավորում և երկար տարիների փորձ ունեցող ինժեներներից, ովքեր իրականացրել են թե միջազգային և թե ներհայաստանյան նախագծեր։

  • Հեղինակային հսկողություն

    Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայություններ

    Հեղինակային հսկողություն — 14կմ

    Պատվիրատու
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Նախագծային աշխատանքներ

    Հ40,/Մ-2/ (Արենի) - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 22+000 հատվածի հիմնանորոգաման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ

    Նախագծային աշխատանքներ — 22կմ

    Պատվիրատու
    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Նորմերի մշակում

    «Քաղաքների և գյուղական բնակավայրերի փողոցների և ճանապարհների նախագծման կանոններ» ՀՀ կանոնների հավաքածուի մշակման, տեղայնացման աշխատանքներ

    Պատվիրատու
    ՀՀ քաղաքաշինության կոմիտե

  • Հեղինակային հսկողություն

    Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պարտավորությունները

    Հեղինակային հսկողություն — 4կմ

    Պատվիրատու
    Մասիսի համայնքապետարան